10:07 , 8 հոկտեմբեր, 2014
Սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների համար, որոնք ընդգրկված են "ՓԱՐՈՍ" համակարգում և ունեն անապահովության համապատասխան միավոր, այս տարի հատկացվել է 1500 կրթաթոշակ: Ա
Այդ կրթաթոշակները բավարար են լավ սովորող ուսանողների ուսման վարձը 50-100 % փոխհատուցելու համար:
Բուհերից հավաքագրված նախնական տվյալներով անապահովության ցուցանիշի և առաջադիմության շեմի համադրության արդյունքում այս պահին 560 ուսանող բակալավրիատում և 29 ուսանող մագիստրատուրայում կօգտվի պետական աջակցությունից:
Վերջնական տվյալները կներկայացվեն լրացուցիչ: