«Հրապարակ». Արմեն Գևորգյանին կփոխարինի դաշնակցական Դավիթ Լոքյանը


08:15 , 8 հոկտեմբեր, 2014

«Չնայած տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը երեկ դեռ շարունակում էր աշխատել և չին գործընկերների հետ էր հանդիպում, այդուհանդերձ, կառավարության կուլիսներում նրան փոխարինողի անունն է պտտվում՝ ՀՅԴ-ական նախկին գյուղնախարար Դավիթ Լոքյանի, ով Հովիկ Աբրահամայանի մտերիմն է, իսկ տղան՝ Սերգեյը՝ վարչապետի խորհրդականը:

 Թեև  խոսվում է, որ Արմեն Գևորգյանն ինքնակամ է որոշել հեռանալ փոխվարչապետի պաշտոնից,  և անգամ Սերժ Սարգսյանի հորդորները չեն ազդել, սակայն կառավարությունում չբացառեցին, որ նա կնշանակվի Ազգային անվտանգության խորհդրի քարտուղար, որը թափուր է մնացել Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո»,-գրում է թերթը: