Թութք. սննդակարգ և ժողովրդական դեղատոմսեր


00:56 , 8 հոկտեմբեր, 2014

Թութք. սննդակարգ և ժողովրդական դեղատոմսեր168.am-ը գրում է․

Բուժիչ նամակներ Թութքը և վարիկոզը մարդկությանը հայտնի առաջին ախտորոշված հիվանդություններն են, որոնք, ըստ հնէաբանների` առաջացել են այն ժամանակներից, երբ ի հայտ է եկել ուղղահայաց քայլող մարդը։

Թութքի բուժման հիմնական նպատակները երկուսն են` կոնսերվատիվ կամ թերապևտիկ և վիրաբուժական։ Թերապևտիկ բուժում կատարվում է մի քանի ուղղությամբ. համապատասխան սննդակարգ և ժողովրդական միջոցներ։ Սննդակարգ Հաճախ դրական արդյունք է տալիս ցորենի թեփի օգտագործումը։ Ավելացրեք այն ապուրի, շիլայի մեջ և կերեք նախաճաշի և ճաշի ժամանակ։

Ցորենի թեփը պետք է ընդգրկել սննդակարգում ոչ մեծ քանակներով` օրը 1-2 թ/գ, 2-3 անգամ։ Ցորենի թեփի օգտագործման դեպքում պետք է խմել օրը 1,5-2 լ ջուր։ Շաբաթվա մեջ 1 օր կերեք միայն խնձոր` 1,5-2 կգ, և խմեք առնվազն 2 լ զտված ջուր կամ ոչ թունդ կանաչ թեյ։ Քանի որ խնձորը լավացնում է ախորժակը, ապա ոչ բոլորը կարող են պահպանել նման սննդակարգ, այդ դեպքում կարելի է խմել միայն մինչև 1 լ կեֆիր, ուտելուց 1 ժամ հետո։

Կարելի է ուտել նաև 1-ական թ/գ մեղր` նախաճաշին, ճաշին և ընթրիքին։ Որոշ դեպքերում օգտակար է շաբաթական 1 օր սնվել կանաչ գույնի պտուղ-բանջարեղենով` մարոլ, վարունգ, քաղցր պղպեղ, ցանկացած կանաչեղեն, կանաչ խնձոր, կիվի։ Պատրաստեք աղցաններ վերոգրյալ մթերքից, համեմեք այն կիտրոնի հյութով կամ բիո-յոգուրտով։ Նման սննդակարգը կարգավորում է աղիների աշխատանքը, իսկ երկարատև (մինչև 1 շաբաթ) շարունակվելու դեպքում կարող է ունենալ նիհարեցնող ազդեցություն։ Վերջինի դեպքում կարելի է ուտել սև հացից պատրաստված պաքսիմատ, 150 գ անյուղ միս և 400 լ մածուն։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ