00:44 , 8 հոկտեմբեր, 2014
Hraparak.am-ը գրում է․
Էբոլի տենդը հաղթահարած և բուժված տղամարդիկ դեռ մի որոշ ժամանակ կարող են համարվել այդ հիվանդության տարածողներ: Հարցն այն է, որ Էբլի հարուցիչը հիվանդի սերմնահեղուկի մեջ 70-90 օր դեռ պահպանում է իր ակտիվությունը, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եզրակացությանը՝ հիմնված մասնագետների կարծիքի վրա:
Այս շաբաթվա վերջին ԱՀԿ-ն մտադիր է Նիգերիան և Սենեգալը հայտարարել Էբոլայի տենդից ազատ երկրներ, քանի որ ստուգողական 42-օրյա ժամանակահատվածում (դա հիվանդության գաղտնի 21 օրյա շրջանի կրկնապատիկն է) այդ երկրներում Էբոլայի վիուսով վարակման նոր դեպքեր չեն գրանցվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ