00:24 , 8 հոկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Չեխիայի Բռնո քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է անչափահաս աղջկան, ով կասկածվում է տարիքով ավելի փոքր աշակերտուհու նկատմամբ սպանության փորձի մեջ: Չարագործը տուժածի վրա հարձակվել է դանակով և կացնով` նրան կտտանքների ենթարկելով անտառում: Մասնավորապես, նա կտրել է փոքրիկի մատը, գրում է iDnes.cz-ը:
15-ամյա կասկածյալին հոգեբանական փորձաքննության կենթարկեն: Եթե նա չափահաս լիներ, առնվազն 15 տարվա ազատազրկում կսպառնար նրան, իսկ այժմ պատիժն ավելի մեղմ է:
Ըստ նախնական տվյալների`15-ամյա կասկածյալը անտառում զոհին կապել է ծառին և կտտանքների ենթարկել: Աղջիկն աշակերտուհուն դանակահարել է, ինչպես նաև կացնով կտրել նրա մատը:
Վերջիվերջո, տուժածին հաջողվել է փախչել և հիվանդանոց հասնել: