Թուրքական տանկերը դեպի սիրիական բնակավայրեր


22:13 , 7 հոկտեմբեր, 2014

Թուրքական տանկերը դեպի սիրիական բնակավայրերArmnewsTV.am-ը գրում է․

«Իսլամական պետություն»-ը Թուրքիայի սահմանին քաղաք է գրավել: Սիրիական Քոբանի քաղաքի վրա ծածանվում է «Իսլամական պետության» դրոշը: Կոալիցիոն ուժերը սկսել են օդային հարված հասցնել իսլամիստներին, իսկ թուրքական տանկերն արդեն կանգնած են թուրք-սիրիական սահմանին: Տեղեկություն կա, որ քաղաքի վրա հարձակվել է 2 000 ահաբեկիչ: Քաղաքի բնակիչներն ու կոալիցիոն ուժերը սակայն շարունակում են պայքարը ահաբեկիչների դեմ: Փողոցներում կատաղի մարտեր են ընթանում: 
Պաշտոնական Անկարան հանդես է եկել հայտարարությամբ, որով խոստանում է թույլ չտալ Քոբանիի անկումը: Քոբանին ստրատեգիական նշանակություն ունեցող քաղաք է : Հանձնել Քոբանին կնշանակի հանձնել ամբողջ թուրք-սիրիական սահմանի հսկողությունը: ՄԱԿ-ը խոստացել է տրամադրել բոլոր հնարավոր միջոցները ահաբեկիչներին հետ մղելու համար: Պան Գի Մունը կոչ է արել ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը պաշարման մեջ գտնվող բնակիչներին պաշտպանելու համար: Կոալիցիոն ուժերը ամրապնդում են դիրքերն ու փորձում համապատասխան հակահարված հասցնել ահաբեկիչների դիրոերին:

Քրդական ժողովրդավարական միության անդամ Ասյա Անդուլլան հանդես է եկել հայտարարությամբ ու օգնության կոչ ուղղել միջազգային հանրությանն ու մասնավորապես Թուրքիային: Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանը թույատրեց «Իսլամական պետության» վրա հարձակումները: Սակայն քուրդ բնակչությանը զինել Անկարան չի շտապում, այսպիսով թույլ չտալով թուրքաբնակ քրդերին օգնության ձեռք մեկնել քուրդ եղբայրներին: Միայն վերջին հարձակման հետևանքվ 180 000 քուրդ ստիպված լքել է քաղաքը:

Ավելին, Թուրքիայի ծրագրերը` մեկ հարվածով 2 նապաստակ հարվածել, խափանեցին Նահանգները: Սիրիայի նախագահ Ասադի դեմ հարվածներ հասցնելու մասին Դավութողլուի նախապայմանին պատասխանը չի ուշացել:

Թուրքական դիրքորոշմանն ի պատասխան «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորումը մտադիր է վրեժխնդրության ծրագիր իրագործել Թուրքիայում, և այդ նպատակով ահաբեկչություններ է նախապատրաստում: Նրանք նախազգուշացրել են, որ երկրի մեծ քաղաքներում ականապատ ավտոմեքենաներ կարող են պայթեցվել:

Տեսանյութը՝ այստեղ