Քեթի Փերին կրկին աչքի է ընկել անպարկեշտ պահվածքով


21:09 , 7 հոկտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Երգչուհի Քեթի Փերիին հաճախ են մեղադրում հանրային վայրերում անպարկեշտ պահվածքի համար: Նրան քննադատողներին դուր չի գալիս, թե ինչպես է երգչուհին հագնվում և ինչպես է իրեն դրսևորում բեմին: Սակայն, ինչպես երևում է, Քեթիին այնքան էլ չի հետաքրքրում, թե իր մասին ինչ են խոսում և ինչ են մտածում: Ընդհակառակը քննադատությունները նրան դրդում են ավելի աննորմալ քայլերի գնալ: Այսպես, երեկ համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է կարճ շրջազգեստ հագած երգչուհին նստում բարի սեղանի վրա, խմում գարեջուր, ապա ցատկում ամբոխի վրա: Ընդ որում, Քեթին նաև շատ լուսանկարներ ունի, թե ինչպես է գարեջուր խմում հենց բեմին: