19:18 , 7 հոկտեմբեր, 2014
Replik.am-ը գրում է․
Ամերիկյան GT Advanced Technologies ընկերությունը, որը անցած տարի պայմանագիր էր կնքել Apple-ի հետ և այդ ընկերությանը սապֆիրե ապակիներ էր մատակարարում, հայտարարել է սնանկացման մասին, հայտնում է MarketWatch-ը:
Հայտնվում է, որ այս պահի դրությամբ ընկերություն ունի 85 մլն դոլար, որը սակայն չի բավականացնում աշխատակիցների աշխատավարձերը վճարելուն և մյուս ծախսերին:
GT ընկերության գնահատականներով, ֆինանսական պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ է առնվազն 1 մլրդ դոլար: