20:49 , 7 հոկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականների հետազոտական խմբի արդյունքներով՝ գլխուղեղի մահից հետո մարդու գիտակցությունը կարող է մի քանի րոպե գործել՝ գրում է The Telegraph-ը:
Պարբերականը նշում է, որ սա այս տեսակի մեջ խոշորագույն հետազոտություն է:
Բրիտանացի մասնագետները 4 տարվա ընթացքում ուսումնասիրել են 2 հազար մարդու տվյալներ Մեծ Բրիտանիայի, Կանադայի ու Ավստրիայի 15 հիվանդանոցներում:
Ողջ մնացածների մոտավորապես 40 տոկոսը նկարագրել է այս կամ այն տեսակի «գիտակցություն» սրտի կանգի ու դրա վերագործարկման միջև ընկած ժամանակահատվածում:
Որպես օրինակ՝ գիտնականները մեջբերում են 57-ամյա բրիտանացի սոցիալական աշխատողի փորձը: Նրա խոսքով՝ կլինիկական մահվան ժամանակ ինքը «եղել է մարմնից դուրս» ու իբր կարողացել է հետևել, թե իրեն ինչպես են վերադարձնում դեպի կյանք:
Գիտնականները նշել են, որ նրա պատմության մանրամասները համապատասխանում են այն ամենին, ինչ իրականում սենյակում տեղի է ունեցել այդ ժամանակ: