17:42 , 7 հոկտեմբեր, 2014Esem.am-ը գրում է․
Երգիչ Միհրան Ծառուկյանը կրկին լսարանին ներկայանում է որպես դերասան: «Ֆուլ հաուս» նախագծում նա մարմնավորում է Արսենին: ESem.am-ը Միհրանի հետ խոսել է հումորային ժանրի նախագծում խաղալու առանձնահատկությունների, բարդությունների ու նախագծի մեկնարկին նախորդած սկանդալի մասին:)

«Հիմա ինձ շատ անսովոր եմ զգում: Քանի որ ժանրը կատակերգական է, պիտի հունի մեջ ընկնես, ընկալես: Արդեն հասցրել եմ հունի մեջ ընկնել, բայց որ մի քիչ էլ ժամանակ անցնի ավելի կհմտանամ»,- ասաց Միհրանն ու հավելեց, որ կատակերգական ժանրում ներկայանալն իր համար ավելի բարդ է: «Հաճախ շատ «դուբլ» է լինում զուտ այն պատճառով, որ կատակերգություն է, քո ծիխծաղն էլ է գալիս: Պիտի այդ ամենն ուրիշ ձև ընկալես ու խաղաս, ոչ թե ծիծաղես «ռեքի» ժամանակ»,- նշեց նա:

Երգիչը խոստովանեց, որ դերասանի գործը բավականին բարդ է. թեև ինքն արդեն բավականին փորձ ունի, մասնագիտական կրթության բացն իր դերն ունենում է. «Շատ բաներ արդեն սովորել եմ, շատ բաներ փորձում եմ սովորել, սակայն գտնում եմ, որ ուսում ստանալ ամեն դեպքում պետք է»: Այնուամենայնիվ, Միհրանը չի պատրաստվում մասնագիտական կրթություն ստանալ: «Հաստատ Թատերական չեմ ընդունվի: Եթե հիմա նման բան ասեմ, սուտ կլինի: Կփորձեմ իմ սխալներով սովորել, գուցե, մասնավոր պարապմունքների գնամ: Ընդունվել Թատերական, զբաղվածության պատճառով դասի չգնալ, ուղղակի դիպլոմ ունենալ և կրթություն ստանալու անուն հանել կարող եմ, բայց չեմ հանի»,- շեշտեց Միհրանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ