«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն, ինչ տեղի ունեցավ նախորդ շաբաթ Ստրասբուրգում, ուղղակի խայտառակություն էր, որին պետք է հետևեր առնվազն մեկ հրաժարականի դիմում:
Բայց ոչ, ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ձախողումից հետո դեռ ճամփորդում է ՀՀ պետբյուջեի հաշվին:
Նա ոչ միայն չկարողացավ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում կանխել, այլև գոնե՝ անվանափոխել «Բռնությունների ահագնացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրով զեկույց-բանաձևի ընդունումը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Նաղդալյանի ոչ խոհեմ պահվածքի պատճառով նիստի ժամանակ անջատել են նրա խոսափողը, դադարեցրել հայերեն թարգմանությունն ու հայկական պատվիարակությանը դուրս են հանել նիստերի դահլիճից:
Բայց այս խայտառակությունից հետո Հ. Նաղդալյանը երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին էր ուղեկցում Վրաստանում»: