«Յուվենթուս»-ը Վիդալին տուգանել է 100.000 եվրոյով


15:54 , 7 հոկտեմբեր, 2014

488040_11in.am-ը գրում է․

Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալը տուգանվել է 100 հազար եվրոյի չափով` կարգապահության կանոնները խախտելու համար: Այդ մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը:

Բացի տուգանքը, չիլիացի ֆուտբոլիստը նաև չի ընդգրկվել թիմի մեկնարկային կազմում` Ա Սերիայի «Ռոմա»-ի դեմ հանդիպմանը: Պատճառը` «Յուվենթուս»-ի մարզմանն ուշանալն է:

Տեղեկությունների համաձայն` թուրինյան ակումբի ղեկավարությունն արդեն կորցնում է համբերությունը, քանի որ ֆուտբոլիստը նախկինում ևս նման ուշացումներ է թույլ տվել: