Անդրիաս Ղուկասյանը նոր կուսակցություն է հիմնել


15:37 , 7 հոկտեմբեր, 2014

Araratnews.am-ը գրում է․

Andrias Xukasyan

Araratnews-ը զրուցել է նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հետ, ով օրերս նոր քաղաքական կուսակցության հիմնադրման գործընթաց է նախաձեռնել:

-Ի՞նչ գաղափարախոսության շուրջ է ձևավորվում Ձեր նոր կուսակցությունը: Ովքե՞ր են կուսակցության հիմնադիրները:

-Արցախում հիմնադրվող «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցության հիմնադիրներն են Արցախի քաղաքացիներ՝ Վարուժան Գաբրիելյանը եւ Գարիկ Գրիգորյանը։ Ես աջակցում եմ այդ նախաձեռնությանը։ Ըստ Արցախի օրենսդրության՝ կուսակցության անդամ կարող են լինել միայն Արցախի քաղաքացիները։ Նոր ստեղծվող կուսակցության գաղափարախոսությունը սոցիալ-լիբերալիզմն է։ Կուսակցության ծրագիրը կներկայացվի հոկտեմբերի 25-ին՝ հիմնադիր համագումարի ժամանակ։

-Մարդիկ ակնկալում էին, որ նախագահական ընտրություններից հետո կստեղծեք քաղաքական ուժ: Ւնչու՞ այսքան ուշ:

-Հայաստանում արդյունավետ քաղաքական ուժ կարող է լինել, եթե քաղաքական հենարան ունի Արցախում։ Այդ պատճառով, ես կարեւոր եմ համարում, որ սկզբից ձեւավորվի քաղաքական ուժ Արցախում, ապա դրանից հետո կարելի է մտածել Հայաստանում նմանատիպ կուսակցության հիմնադրման մասին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ