14:57 , 7 հոկտեմբեր, 2014Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ։
6. Նկարչուհին կախվել է ձկնորսական կանթերից

Շնաձկան լողաթևերից ապուրն այնքան լայն տարածում ձեռք բերեց, որ ձկնորսները սկսեցին կտրել շնաձկների լողաթևերը, իսկ լեշը հետ նետել օվկիանոս։ Նկարչուհի Էլիս Նյուսթեդը վախենում էր, որ նման գործելաոճը կհանգեցնի շնաձկների բնաջնջմանը։ Նա որոշեց իր բողոքն արտահայտել ամենաահավոր եղանակով, որը հնարավոր է պատկերացնել։ Նա այնպիսի պատկերներ նկարեց իր մարմնին, որ նմանվեր շնաձկան։ Այնուհետև նա իր մարմինը թիկունքի հատվածից կախեց երկու մեծ ձկնորսական կարթերից։ Հարկավոր էր առնվազն հենարան դնել ոտքեր տակ, որպեսզի կարթերը չպոկեին նրա մաշկը մարմնից։ Նկարչուհին 15 րոպե կախված էր օդում, իսկ այդ ժամանակ նրա վնասվածքներից արյուն էր հոսում։ Նրա այս արարքից հետո ոմանք պնդում էին, որ այս կինը իր սկզբունքայնության համար հիացմունքի է արժանի, իսկ այլոք էլ նշում էին, որ նրան կարելի է առավելագույնը հոգեբուժարանի մեկուսի հիվանդասենյակի արժանացնել։
7. Տղամարդը բուլդոզերով ավերել է սեփական տունը

1978 թ.-ին Ֆլորիդայի Ֆորտ Ուոլտոն Բիչում գույքահարկը կրկնակի աճեց։ Որոշ քաղաքացիներ, չհաշտվելով հարկերի ավելացման հետ, զենք վերցրին իրենց ձեռքը։ Ներկայումս բողոքավորների մեծ մասը կարող է դիմել քաղաքապետարան կամ հանրության շահերի պաշտպանությանն ուղղված արշավ սկսել, սակայն այն ժամանակ ավտոմեքենաների վաճառքով զբաղվող մի մարդ որոշեց խելահեղ քայլի գնալ իր ձայնը լսելի դարձնելու համար։
Սկզբում նա ցանկանում էր ամբոխ հավաքել իր շուրջ և հավաքվածների ներկայությամբ այրել իր տունը։ Նրան թվում էր, թե կառավարությունը կհասկանա իր այս ժեստը. չէ՞ որ չի կարելի հարկ գանձել մի տան համար, որն արդեն գոյություն չունի։ Միայն թե հրշեջները ժամանակին գործի անցան, ու այս մարդուն այդպես էլ չհաջողվեց այրել իր տունը։ Այնուամենայնիվ, մեր «հերոսն» իրեն չկորցրեց և բուլդոզերի միջոցով գետնին հավասարեցրեց իր տունը։
8. Բրիտանացի ուսանողը քթով տեղափոխել է պնդօղակը (գայկա) մինչև վարչապետի նստավայր
Ուսանողական տարիները կյանքի ամենաուրախ տարիներն են, սակայն ոմանք այնքան են տանջվում գնահատականների պատճառով, որ չեն կարողանում վայելել կյանքի այս քաղցր շրջանը։ Մի բրիտանացի ուսանող մինչև կոկորդը կուշտ էր այս ամենից։ Նա կրթական համակարգի բացերի դեմ բողոքելու տարօրինակ եղանակ ընտրեց։ Նա մոտ երկու շաբաթ անցկացրեց փորի վրա՝ իր առաջ քթով հրելով մի ոչ մեծ պնդօղակ։ Այս կերպ նա սողաց 11.2 կմ, մինչև որ հասավ վարչապետի նստավայրին։ Այս «պնդօղակային ճանապարհորդությունը» նրա միակ արկածը չէ։ Վերջերս նա ոչ պակաս ինքնատիպ կերպով բողոքեց նաև կառավարության՝ ճանապարհային երթևեկության ոլորտում որդեգրած քաղաքականության դեմ։ Իր բողոքն արտահայտելու համար նա ավտոբուսը 30 մետրով տեղափոխեց նախնական տեղից՝ օգտագործելով միայն մի մատը։ Պետք է որ երկար հրած լինի։
9. Տղամարդը փայտին է մեխել ոտքերը
Բողոքի ծայրահեղ դրսևորումներ հանդիպում են աշխարհի տարբեր երկրներում։ Հայաստանը ևս բացառություն չի կազմում։ 51-ամյա Գրիգոր Շաքոյանը 7 տարվա ազատազրկումը կրելուց հետո ազատվել էր բանտից։ Նա հույս ուներ, որ աշխատանքի կընդունվի ու կկարողանա մի կերպ հոգալ ապրուստը։ Գաղտնիք չէ, որ նախկին բանտարկյալների համար աշխատանք գտնելը բարդ բան է, իսկ եթե դատվածությանը գումարվում են նաև անձնագրային խնդիրները, աշխատանքի հարցն էլ ավելի է բարդանում։ Շաքոյանի անձնագրի վավերականության ժամկետը լրացել էր դեռևս 2010 թ.-ին։ Այս տղամարդու անձնագրի հարցը հեշտությամբ կարելի էր լուծել, եթե վերջինս գրանցում ունենար, սակայն նա զրկված էր գրանցումից։ Բանտից ազատվելուց ամիսներ անց՝ 2012 թ.-ի մայիսին, նա Հանրապետության հրապարակի մոտակայքում փայտին էր մեխել սեփական ոտքերը՝ ցանկանալով այս կերպ ուշադրություն հրավիրել իր խնդրի վրա, սակայն ուշադրությունն ուշացավ։ Միայն ժամեր անց քաղաքացիներն ու շտապօգնության աշխատակիցները մոտեցան՝ տղամարդուն օգնություն ցույց տալու։
10. Տղամարդը կտրել է իր առնանդամը

Մինչ օրս էլ կան որոշ երկրներ, որտեղ մարդիկ ամուսնանում են ոչ թե սիրով, այլ ծնողների պայմանավորվածությամբ։ Եգիպտոսում բնակվող մի հարուստ տղա սիրում էր իրենից ավելի ցածր սոցիալական դասի պատկանող աղջկա։ Ծնողները դեմ էին նրանց միությանը։ Նրանք այլ հարսնացու էին նապատեսել իրենց որդու համար։ Այս հարցում հատկապես հաստատակամ էր տղայի հայրը։ Նա ոչ մի կերպ թույլ չէր տալիս որդուն ամուսնանալ իր սիրած աղջկա հետ։ Տղան խելքը կորցրել էր տանջանքից և ծայրահեղ ու խելահեղ քայլի դիմեց. նա կտրեց իր առնանդամը։ Այսպիսի սարսափելի ինքնախեղման գնալու փոխարեն կարելի էր պարզապես միություն կազմել սիրած աղջկա հետ հակառակ ծնողների կամքին։ Տղան հավանաբար շատ է զղջացել իր արարքի համար, սակայն այդ արարքի հետևանքներն անդառնալի էին։ Բժիշկները չկարողացան հետ կարել անդամահատված օրգանը։ Հետևությունը մեկն է. պետք է իսպառ բացառել ինքնավնասումը և բողոքն արտահայտելու ավելի արդյունավետ ու ԱՆՎՏԱՆԳ ճանապարհներ ընտրել։