Հայաստանի ամենակարևոր խնդիրն այսօր արտաքին ռազմավարական կողմնորոշումն է. Հայրիկյան (տեսանյութ)


14:36 , 7 հոկտեմբեր, 2014

Հայաստանի ամենակարևոր խնդիրն այսօր արտաքին ռազմավարական կողմնորոշումն է. Հայրիկյան (տեսանյութ)Panorama.am-ը գրում է․

Երբ խոսում ենք Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին, հանրության մեջ ընկալվող հիմնական խնդիրն այսօր հոկտեմբերի 10-ի հանրահավաքն է, իսկ որոշ զանգվածի մտահոգությունն էլ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«Ժողովրդի առջև ծառացած խնդիրները մեկ օրվա մեջ չեն ստեղծվել: Մարդկանց հիմնական մասը չի կարողանում իրեն ներշնչել, որ քառյակի մեջ մտնող ուժերը ինչ-որ բան կարող են փոխել: Իմ պատկերացմամբ, Հայաստանի այսօրվա համար ամենակարևոր խնդիրը, մարտահրավերը նրա արտաքին ռազմավարական կողմնորոշումն է»,-ընդգծեց Հայրիկյանն՝ ավելացնելով, որ մեծագույն խնդիր է` գնալ դեպի քաղաքակիրթ աշխարհ, թե դեպի դատապարտված, բռնապետական սկզբունքներով առաջնորդվող Ռուսաստան:

Տեսանյութն՝ այստեղ