«Զվարթնոց» օդանավակայանում չվերթերն աճել են 13 տոկոսով


14:01 , 7 հոկտեմբեր, 2014

 «Զվարթնոցում» ավելացել են ուղևորահոսքը, չվերթները, ավիաընկերությունները, նվազել` ավիատոմսերի գները

«Արմենիա Միջազգային Օդանավակայանները» տեղեկացնում է, որ 2014-ի սեպտեմբերին, 2013-ի սեպտեմբերի համեմատ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ուղևորահոսքն ավելացել է 16 տոկոսով` մեկնողները 19 տոկոսով, ժամանողները 14 տոկոսով: Եթե 2013թ սեպտեմբերին օդանավակայանի ծառայություններից օգտվել է 169776 ուղևոր, ապա 2014թ սեպտեմբերին` 197602 ուղևոր:
Չվերթերն աճել են 13 տոկոսով: 2013-ի սեպտեմբերի 1599-ի համեմատ կազմելով 1807 չվերթ:
Եթե 2013թ. սեպտեմբերին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է: Ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց չվերթների հաճախականությունները, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը: