13:24 , 7 հոկտեմբեր, 2014Newmag.am-ը գրում է․
Անցել են ժամանակները, երբ տղամարդը աշխարհը նվաճում էր ֆիզիկական ուժով ու կամային հատկանիշներով: 21-րդ դարում պահանջվում են ավելի շատ ճկունություն և կրեատիվ հայացք խընդիրներին: Ուղղամիտ ու միայն առաջ նայող տղամարդիկ սկսել են առաջխաղացման դափնիները զիջել կանանց: Սակայն մի՞թե կանայք ավելի լավ աշխատակիցներ կամ ղեկավարներ են, քան տղամարդիկ:
Պնդումը, թե կանայք ավելի դիմացկուն են և ուշ են հոգնում, հերքել են իսրայելցի գիտնականները. նրանց ուսումնասիրությունը պարզել է, որ կանայք աշխատանքից տուն են վերադառնում ավելի հոգնած, քան տղամարդիկ, թերևս նաև այն պատճառով, որ ավելի պատասխանատու և բծախնդիր են իրականացնում հանձնարարությունը, քանի որ տղամարդկանցից ավելի շատ են վախենում աշխատանքը կորցնել:
Տղամարդկանց աշխարհն արդեն հաստատել է իր կանոնները նաև աշխատավարձի հարցում: Կանայք քիչ են վարձատրվում, որքան էլ փորձում են պահանջել ֆինանսական հավասարություն: Մեկ գավաթ գարեջրի շուրջ փողի մասին զրուցելը միշտ ավելի հեշտ է 2 տղամարդկանց համար: Սա ամենևին էլ ասիական մտածելակերպով ու մութ բարքերով թելադրված առանձնահատկություն չէ. նույնիսկ զարգացած երկրներում հավասար վարձատրությունը մեծ խնդիր է:
Շատ տնօրեններ կին աշխատակիցներին ցածր աշխատավարձ տալը հիմնավորում են նրանց շատախոսությամբ. աշխատավարձը կոմերցիոն գաղտնիք է, իսկ կանայք, համենայնդեպս կանանց հիմնական մասը, գաղտնիք պահել չեն կարողանում: Պատրիարխալ հարաբերությունները, այդուհանդերձ, աշխատավայրում էլ են դրսևորվում: Ցածր ինքնագնահատականի և խիստ ինքնաքննդատության պատճառով կանայք տղամարդկանցից քիչ են ձգտում պաշտոնների. նրանց համար կարևոր են ոչ թե պաշտոնն ու դիրքը, այլ ինքնադրսևորվելու հնարավորությունը: Կնոջ համար հեշտ է լինել ենթակա ընտանիքում և աշխատավայրում, իսկ տղամարդն ավելի սովոր է ընտանիքի ղեկավարի, պաշտպանի ու կերակրողի ստատուսին:
Վարձատրության խթանն էլ կանանց ու տղամարդկանց համար տարբեր է: Կանայք բնույթով պարտաճանաչ են և կայունության կողմնակից. նրանք նախընտրում են ֆիքսված վարձատրությունը, իսկ տղամարդիկ ուզում են վաստակել ավելին. նրանց վարձատրությունը պետք է համեմատական լինի կատարած աշխատանքին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ