12:18 , 7 հոկտեմբեր, 2014
Slaq.am-ը գրում է․
Սյունիքի մարզում այսօրվանից հացը կէժանանա: Այս մասին Slaq.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:
Նա տեղեկացրեց, որ երեկ Սյունիքի մարզպետարանում հանդիպել է հացի արտադրությամբ զբաղվող գործարարների հետ:
«Համակողմանի վերլուծության ենթարկվեց ոլորտի ողջ արտադրական ընթացքը, ալյուրի ձեռքբերումից մինչև հացը քաղաքացիներին հասցնելը:Քննարկվեցին հացի գնագոյացման խնդիրները և քաշի ավելացման արտադրական, տնտեսական հնարավորությունները», ասաց Սուրեն Խաչատրյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ