Սուրիկ Խաչատրյանը հանուն ճշմարտության պետք է նշի, թե որ կազմակերպությունն է շնորհել դոկտորի աստիճանը


12:20 , 7 հոկտեմբեր, 2014

Առավոտյան մարզանքի պահին (մարզանքը լավ բան է) հիշեցի՝ ի դեպ, ՀԺ-ի նախորդ շաբաթվա հետաքննության շնորհիվ, որ մի քանի տարի առաջ մեզանում լցվել էին արտասահմանյան կոոպերատիվ բուհերի դոկտորներն ու ակադեմիաների անդամները: Ու դա ես մոռացել էի, երբ պայթեց լիսկայական դոկտորի լուրը, ու մի երկու օր ես ինձ նախատում էի ավենավերջին խոսքերով՝ ինչպես կարելի էր մոռանալ նման երևույթը: Այնպես որ Սյունիքի մարզպետը կարող է հանգիստ թողնել իր կենսագրության այդ էջը, բայց հանուն վերին ճշմարտության պետք է նշվի նաև, թե որ կազմակերպությունն է շնորհել դոկտորի աստիճանը: