«Սիրիական ազատ բանակը» գրավել է ռադիոտեխնիկակական հետախուզության ռուս-սիրիական կենտրոնը


10:42 , 7 հոկտեմբեր, 2014

Սիրիայի տարածքում գործող հակակառավարական զինված կառույցներից «Սիրիական ազատ բանակը» երկրի հարավում գրավել է ռադիո և ռադիոտեխնիկակական հետախուզության ռուս-սիրիական կենտրոնը՝ տեղակայված Թալ ալ-Հառա լեռան վրա՝ Դարաայի մոտակայքում, որտեղից սկիզբ է առել սիրիական ճգնաժամը: Կենտրոնը նախկինում համատեղ օգտագործվում էր ՍԱՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների կողմից: Մինչդեռ ռուսական անձնակազմն կայանից հեռացել է դեռևս 2011թ. գարնանը՝ հակամարտության խորացումից առաջ: