10:12 , 7 հոկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է.
Բեհաթի Փրինսլուն երևում է ժամանակ չունի տխրել այն պատճառով, որ իր ամուսնու հետ համատեղ աշխատանքը ոչ բոլորին է դուր եկել: Victoria’s Secret-ի «հրեշտակը» նկարահանվել է բրենդի նոր գովազդային արշավում: Նկարահանումները Հավայան կղզիներում են անցկացվել, գրում է Spletnik.ru-ն:
Մանր ավազ, հեռվում երևացող սև ժայռեր և փիրուզե ալիքներ. ահա նոր գովազդի նկարահանման իդեալական ֆոնը:
Էթնիկ պատկերներով լողազգեստներով հանդես եկող Բեհաթին հիասքանչ է՝ նուրբ իրան, նվազագույն դիմահարդարմամբ քնքուշ դեմք և օվկիանոսի զեփյուռով խառնված մազեր….




