Կանադան 9 մլն դոլար օգնություն կհատկացնի սիրիացի և իրաքցի փախստականներին


00:44 , 7 հոկտեմբեր, 2014

000_Nic63740651in.am-ը գրում է.

Կանադայի կառավարությունը 9 մլն դոլար օգնություն կհատկացնի սիրիացի և իրաքցի փախստականներին, ովքեր տուժել են ԴԱԻՇ-ի գրոհայինների գործողություններից: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով երկրի ԱԳՆ ղեկավար Ջոն Բերդին:

Բերդը ելույթ է ունեցել երկրի խորհրդարանում, որտեղ սկսվել են քննարկումները Կանադայի ԴԱԻՇ-ի դեմ միջազգային գործողություններին մասնակցելու հետ կապված: Նա նաև հստակեցրել է, որ կառավարությունը մտադիր է ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային որպես օգնություն ուղարկել 6 F-18 կործանիչ, երկու հետախուզական ինքնաթիռ, լիցքավորող ինքնաթիռ և 600 զինծառայող: