00:24 , 7 հոկտեմբեր, 2014Slaq.am-ը գրում է.

Մարկ Էլիոտ Ցուկերբերգը ամերիկացի համակարգչային ծրագրավորող և ինտերնետային ձեռնարկատեր է: Նա Ֆեյսբուք սոցիալական ցանցի հինգ համահիմնադիրներից մեկն է: Ցուկերբերգը Ֆեյսբուք ընկերության նախագահն ու գործադիր տնօրենն է: 2014 թվականի հուլիսի դրությամբ Ցուկերբերգի անձնական կարողությունը կազմում է 33.1 միլիարդ դոլար: Իր ընկերների` Հարվարդի ուսանողներ Էդուարդո Սավերինի, Էնդրյու Մըքքոլըմի, Դասթին Մոկսովիցի և Քրիս Հյուզի հետ Ցուկերբերգը ստեղծում է Ֆեսյբուքը, որն ի սկզբանե նախատեսված էր միայն Հարվարդի ուսանողների համար: Այնուհետև խումբը ներկայացնում է Ֆեյսբուքն ամբողջ աշխարհին: 2007-ին, 23 տարեկան հասակում, Ցուկերբերգը Ֆեյսբուքի գրանցած հաջողության շնորհիվ դառնում է միլիարդատեր: 2012 թվականին Ֆեյսբուքի օգտատերերի քանակը հասնում է մեկ միլիարդի: Ցուկերբերգը ներքաշվում է մի շարք դատական վեճերի մեջ, որոնք նախաձեռնել էին խմբի այլ անդամները, ովքեր իրենց մասնաբաժինն էին պահանջում ընկերությունից` Ֆեյսբուքի զարգացման շրջանում իրենց մասնակցության համար: 2010 թվականին Time ամսագիրը Ցուկերբերգին ընդգրկում է 100 ամենահարուստ և ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում: 2011 թվականին Jerusalem Post-ի կողմից ներկայացրած «Աշխարհի ամենաազդեցիկ հրեաների» ցուցակում Ցուկերբերգը հայտնվում է առաջին հորզիոնականում: Մարկ Ցուկերբերգը ծնվել է 1984 թվականին, Նյու Յորքում: Նա ատամնաբույժ Էդվարդ Ցուկերբերգի և հոգեբույժ Քերըն Քիմփների որդին է: Նա ունի երեք քույր` Ռանդին, Դոննան և Արիելը: Ցուկերբերգը դաստիարակվել է որպես հրեա: Մարկը սկսում է զբաղվել ծրագրավորմամբ դպրոցական տարիներին: 1990-ականներին հայրը նրան ծրագրավորում է սովորեցնում, իսկ ավելի ուշ վարձում է ծրագրավորող Դևիդ Նյումենին, որպեսզի վերջինս անհատական պարապի որդու հետ: Մարկը հետագայում մշակում է մի ծրագիր, որն անվանում է «ZuckNet» և որի միջոցով կապ է հաստատվում տան և հոր ատամնաբուժական կլինիկայի համակարգիչների միջև: Ցուկերբերգը ստեղծել է Ֆեյսբուքը 2004 թվականի փետրվարի 4-ին: Ֆեյսբուքի համար ոգեշնչման աղբյուր է դարձել Phillips Exeter ակադեմիան (նախապատրաստական դպրոց, որը Ցուկերբերգն ավարտել է 2002 թվականին): Այն հրապարակում էր ուսանողների ցուցակ, «Լուսանկարների և հասցեների գիրք», որին ուսանողներն անվանում էին Ֆեյսբուք: Այդ ցուցակը հնարավորություն էր տալիս ուսանողներին գտնել իրենց ընկերների լուսանկարները, հասցեները, հեռախոսահամարները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ