Պուտինն արգելել է գիշերները ցույցեր կազմակերպել


23:43 , 6 հոկտեմբեր, 2014

1412254138_53e3559950a88_image11in.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Հավաքների, ցույցերի, հանրահավաքների, երթերի և պիկետների մասին» դաշնային օրենքի փոփոխությունները: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունը:

Համաձայն ուղղումների` «հասարակական միջոցառումը չի կարող սկսվել ժամը 7-ից ավելի վաղ և ավարտվել 22:00-ից ուշ` ըստ տեղի ժամանակի»:

Նշվում է, որ բացառություն է արվում միայն մշակութային բնույթի, ինչպես նաև Ռուսաստանի հիշարժան օրերին նվիրված հասարակական միջոցառումների դեպքում: