23:13 , 6 հոկտեմբեր, 2014
Galatv.am-ը գրում է.
«Իսլամական պետության» գրոհայինները գրավել են սիրիական Կոբանի քաղաքը, որը տեղակայված է Թուրքիայի սահմանի մոտ:
Կոբանին, որը գտնվում էր քրդերի վերահսկողության տակ, 20 օր շարունակ հարձակումների էր ենթարկվում «Իսլամական պետության» խմբավորումների կողմից:
Կուրբան-Բայրամ տոնի առաջին իսկ օրվանից ջիհադիստները փողոցային մարտերի են բռնվել եւ քաղաքի ադմինիստրատիվ կառույցների վրա պարզել են «Իսլամական պետության» դրոշը:
Հրթիռներից մի քանիսը, որոնք արձակվել էին Կոբանիի ուղղությամբ, ընկել են Թուրքիայի տարածքում, ինչի հետեւանքով 4 մարդ վիրավորվել է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ