Սուր շնչառական հիվանդությունների սեզոնը բացվել է


22:16 , 6 հոկտեմբեր, 2014

Սուր շնչառական հիվանդությունների սեզոնը բացվել էSlaq.am-ը գրում է.

Այս տարի անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` սուր շնչառական հիվանդությունների աճ չի գրանցվել: Գրացված դեպքերը պայմանավորված են բացառապես սեզոնային մրսածությամբ՝ իրենից վտանգ չներկայացնող հարուցիչներով: Այս մասին հայտնեց հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: Նրա խոսքով, վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հետազոտվել են բժիշկներին դիմած սուր շնչառական խնդիրներ ունեցող հիվանդների տվյալները: Արդյունքում որևէ վիրուս չի արձանագրվել. հիվանդությունը եղել է մրսածության հետևանք:

<<Պոլիկլինիկաներում խստացվել են սուր շնչառական հիվանդների վարման կարգերը, առաջնային պլան են մղվել քարոզչական աշխատանքները: Լայնածավալ քարոզչական աշխատանքներ են տարվելու հանրակրթական բոլոր հաստատություններում՝ դպրոցներում, մանակարտեզներում>>,- ասաց լիանա Թորոսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ