21:50 , 6 հոկտեմբեր, 2014
Armnewstv.am-ը գրում է.
Ժերար Դեպարդիեն անհավանական բացահայտումներով ցնցել է իր երկրպագուներին: Իր կյանքի մասին գրքում Դեպարդիեն գրել է, որ մանկության տարիներին զբաղվել է դիակապտությամբ, գողությամբ և նույնիսկ մարմնավաճառությամբ: Բացի այդ, Դեպարդիեն 16 տարեկանում երեք շաբաթ անցկացրել է բանտում` մեքենա գողանալու համար, ապագա դերասանը գողություն է արել նույնիսկ ՆԱՏՕ-ի ռազմաբազայից: Ուսանողական տարիներին նա թռցնում էր կուրսեցիների ժամացույցները: Դեպարդիեյի գիրքը կոչվում է` «Այդպես ստացվեց»: Դերասանը մանրամասն ներկայացրել է հատկապես միասեռականների հետ իր հարաբերությունները: Բրիտանական The Independent-ը այս առիթով հիշեցրել է, որ Դեպարդիեյի որդին նույնպես զբաղվել է մարմնավաճառությամբ և թմրամոլ է եղել` կյանքից հեռանալով 37 տարեկանում: Դեպարդիեյի հայրն էլ եղել է հարբեցող և նույնիսկ չի իմացել ֆրանսիական այբուբենը:
Տեսանյութն՝ այստեղ