Պետք է փոխզիջում գտնել Ուկրաինայի հետ՝ գազի մատակարարման հարցում. Դմիտրի Մեդվեդև


21:32 , 6 հոկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանը մտադիր է շարունակել փոխզիջում փնտրել Ուկրաինա գազի մատակարարման հարցում: BBC-ի հաղորդմամբ` այս մասին ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ հանդիպմանը:

«Հարաբերություններն Ուկրաինայի հետ պետք է շարունակվեն` հաշվի առնելով այն, որ պարտքերը պետք է մարել, սակայն պայմաններն Ուկրաինայի համար պետք է խելամիտ լինեն», -ասել է Մեդվեդևը:

Նովակը գազի հետ կապված իրավիճակը Ուկրաինայում գնահատել է որպես «բարդ»` հավելելով, որ գազի մատակարարումները հարևան երկիր պետք է վերականգնել` աշուն-ձմեռ շրջանը նորմալ անցկացնելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ