20:32 , 6 հոկտեմբեր, 20141in.am-ը գրում է.

NASA-ի հետազոտողները մշակում են ինովացիոն եղանակ, որը թույլ է տալիս զգալիորեն կրճատել Մարսում մարդկային առաքելության արժեքը: Ծրագրվում է, որ անձնակազմը Կարմիր մոլորակ կտեղափոխվի խոր քնի պայմաններում, հայտնում է vesti.ru-ն:
Անաբիոզը կհանգեցնի տիեզերագնացների օրգանիզմում մետաբոլիկ պրոցեսների դանդաղեցման: Այդ վիճակին հնարավոր է հասնել արդեն գոյություն ունեցող բժշկական պրոցեդուրաների միջոցով:

Ուղևորությունը դեպի Մարս լավագույն դեպքում կտևի 180 օր (ու դա միայն մեկ կողմը): Ծրագրվում է, որ անձնակազմն այդ ժամանակ կքնի, իսկ սննդարար նյութերը նրանց օրգանիզմ կներարկվեն ներերակային եղանակով:

Հայտնի է, որ ներկայում բժշկությունը կարող է մարդու մեջ կյանքը անաբիոզի պայմաններում պահպանել մոտ 1 շաբաթ:

Իրականում, տնտեսական տեսանկյունից, այդ եղանակի առավելությունը բավական տպավորիչ է: Տիեզերանավի անձնակազմին անաբիոզի վիճակում պահելը պետք է առաքելության հիմնական պահանջմունքները 400 տոննայից կրճատի մինչև 220 տոննա:


