ՆԱՏՕ-ն կարող է ցամաքային զորքեր մտցնել Թուրքիա՝ երկիրը ԴԱԻՇ-ից պաշտպանելու համար


19:56 , 6 հոկտեմբեր, 2014

141005-stoltenberg-jms-1751_808ededb9712fe43bcb89b9e09d9acdf1in.am-ը գրում է․

ՆԱՏՕ-ն հնարավորություն ունի ցամաքային զորքեր մտցնելու Թուրքիա, եթե երկիրը պաշտպանության կարիք ունենա ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») հարձակումներից: Reuters-ի հաղորդմամբ՝ այս մասին Լեհաստանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է դաշինքի ղեկավար Յենս Սթոլթենբերգը:

Հոկտեմբերի 2-ին Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել կառավարության նախաձեռնությանը և երկրի զինված ուժերին թույլ է տվել Իրաքում ու Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ միջսահմանային ռազմական գործողություններ իրականացնել: Բացի դրանից՝ խորհրդարանն այլ պետությունների թույլ է տվել երկրի տարածքում գործողությանը մասնակցող զինծառայողներ տեղակայել, նաև՝ կոալիցիայի կարիքների համար օգտագործել թուրքական ռազմաբազաները: