ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի հավակնորդները մնացին 11-ը


18:52 , 6 հոկտեմբեր, 2014

Pastinfo.am-ը գրում է․

ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի պաշտոնի համար անցկացվող մրցույթի հացազրույցի փուլի առաջին օրն ավարտվում է:

Մինչ այս պահը մրցութային հանձնաժողովը հասցրել է քննել 4 մասնակցի` Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ նախկին ՄԻՊ Արմեն Հարությունյանին, «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության և «Ֆորում իրավունքի կենտրոն» ՀԿ մասնակից  Արա Ղազարյանին, ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանին և ԵՊՀ եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, դասախոս Վիգեն Քոչարյանին:

Ի դեպ, հավակնորդների ցուցակում 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Արմավիրի մարզի նախկին դատախազ Հակոբ Ղարախանյանը հարցազրույցին չներկայացավ:

Մրցութային հանձնաժողովի աշխատակազմի աշխատակցի հեռախոսազանգին ի պատասխան Հակոբ Ղարախանյանը տեղեկացրեց, որ հարցազրույցի չի գալու: Ուստի՝ հանձնաժողովի համակարգող, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի որոշմամբ՝ նա դուրս մնաց մրցույթից:

Այսպիսով, ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի հավակնորդները մնացին 11-ը: