Լևոն Հայրապետյանը ցույց է տալիս, որ լավ տրամադրություն ունի


17:32 , 6 հոկտեմբեր, 2014

Լևոն Հայրապետյանը ցույց է տալիս, որ լավ տրամադրություն ունիYerkir.am-ը գրում է․

Լևոն Հայրապետյանը շարունակում է գտնվել տնային կալանքի ռեժիմում: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասացին «Ազատություն Լևոն Հայրապետյանին» շտաբից:  

Հարցին` որոշում կա՞, որ նա կազատվի նաև տնային կալանքից, պատասխանեցին, որ նման բան դեռևս չկա: Հիշեցնենք, որ կալանքի տակ գտնվող Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու համար փաստաբանները մի քանի անգամ միջնորդություն էին ներկայացրել, որոնք մերժվել էին: Սակայն վերջին դատավարության ժամանակ դատավորն ընդունել է խափանման միջոցը փոխելու առաջարկը` տալով եզրակացություն, որ բավարար ապացույցներ չկան նրան կալանքի տակ պահելու համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ