15:42 , 6 հոկտեմբեր, 2014
Պալեո-նկարչուհի Elisabeth Daynès-ի արվեստի շնորհիվ մենք կարող ենք անձամբ տեսնել մեր նախնիներին, որոնք Երկրի վրա ապրել են միլիոնավոր տարիներ առաջ: Ահա արդեն 20 տարի է նա կավից ու սիլիկոնից կերտում է հիպերռեալիստական նախապատմական մարդկանց: Նրա աշխատանքներն այնքան կատարյալ են, որ ամբողջ աշխարհում բնագիտական թանգարանները դրանք ներկայացնում են իրենց ցուցադրություններում: Ծանոթացեք… նախապատմական մարդիկ, որոնք ապրել են միլիոնավոր տարիներ առաջ:
1. Մեր նախահոր հիպնոզացնող հայացքը, որը բավական իրական է թվում: Դա ի շնորհիվ նրա ապակե աչքերի և դեմքին նկարված պեպենների: Ծանոթացեք, սա աֆրիկացի աֆստրալոպիտեկ է, որն ապրել է մոտավորապես 2,1-2,7 միլիոն տարի առաջ:

2. Նախապատմական մարդու «ստեղծման» գործընթացը Էլիզաբեթը սկսել է գանգի մանրակրկիտ ուսումնասիրությունից, որի շնորհիվ նա ստեղծել է համակարգչային մոդելը: Այնուհետև տարել է գանգի մկանների ալիքները և կավի միջոցով վերստեղծել դեմքի արտաքին տեսքը :

3. Սկզբում Էլիզաբեթն անում է քանդակը, այնուհետև սիլիկոնե մոդելը, որի վրա կատարվում են տարատեսակ դետալներ. նկարվում են երակները, մկանները և այլն: Աչքի պրոթեզները և ծնոտը Էլիզաբեթի քանդակներին տալիս են գրեթե «մարդկային» արտաքին տեսք: Այս կավե մոդելը`«Toumai»-ը, ստեղծվել է սախելանտրոպ գանգի հիման վրա (Sahelanthropus tchadensis), որը հայտնաբերվել է 2005 թվականին, Չադում: Դա մեր հնագույն նախանախնիներից մեկն է: Նա ապրել է մոտ 6-7 միլիոն տարի առաջ:

4. Բանական մարդ Արբի-Պատոյից: Այս կինն ապրել է ավելի քան 10 հազար տարի առաջ:

5. Բանական մարդ Ֆրանսիայի Cop Blac-ից: Հնադարյան գանգով և ոսկորներով Elisabeth Daynèsը վերականգնում է մեր նախնիների արտաքին տեսքը և դեմքը, ինչպես նաև փոխանցում է նրանց «մարդկային» գծեր:

6. Պարանտրոպ Բոյսա` հնագույն մարդ, որն ապրել է Արևելյան Աֆրիկայում պլեստոցենի դարաշրջանում մոտավորապես 2,3-1,2 միլիոն տարի առաջ: Այն գտնվել է 1959 թվականին Տանզանիայում:

7. Լյուսին իգական սեռի աֆրիկական աֆստրոլոպիտեկ է, ապրել է մոտավորապես 3,1 միլիոն տարի առաջ: Նրա ոսկորները հայտնաբերվել են 1974 թվականին Եթովպիայում:

8. Ընդունակ կամ ուղիղ քայլող մարդը, որը համարվում է ժամանակակից մարդկանց անմիջական նախնին: Մարդու այս նախահայրը ապրել է այժմյան Ինդոնեզիայի տարածքում մոտավորապես 1,3-1 միլիոն տարի առաջ:

9. Ֆլենցիացի իգական սեռի ներկայացուցիչ, որի հասակը եղել է 1,06 մետր և ապրել է մոտավորապես 10 հազար տարի առաջ: Նրան գտել են 2003 թվականին Ինդոնեզիայի Ֆլորենս կղզու Լիանգ Բուա քարանձավում:
10. Իգական սեռի նեանդերթալյան մարդ, որն ապրոլ է Ֆրանսիայում, Saint Cesaire-ում: