ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարը դատապարտել է Դեր Զորի եկեղեցու ավերումը


14:08 , 6 հոկտեմբեր, 2014

Armtimes.com-ը գրում է․

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատար Ռուպերտ Կոլվիլի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում դատապարտվում է նախորդ ամիս «Իսլամական պետության» գրոհայինների կողմից Դեր Զորի հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը: Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Մեզ տեղեկացրել են, որ սեպտեմբերի կեսերին «Իսլամական պետությունը» ավերել է  Սիրիայի Դեյր Էզ Զորի հայկական եկեղեցին: Մենք դատապարտում ենք եկեղեցու եւ կրոնական այլ կառույցների  ավերումը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ