«Իսլամական Պետության» զինյալները փախստականների անվան ներքո կարող են Եվրոպա ներթափանցել


13:12 , 6 հոկտեմբեր, 2014

«Իսլամական Պետության» զինյալները փախստականների անվան ներքո կարող են Եվրոպա ներթափանցել Panorama.am-ը գրում է․

«Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարությունը ծրագրում է փախստականների անվան տակ զինյալներ ուղարկել Եվրոպա: Այս մասին գրում է «Deutsche Welle» պարբերականը:

Տեղեկատվության համաձայն, ահաբեկիչների նման ծրագրերի մասին հայտնի է դարձել ամերիկյան հետախուզությանը, որը գաղտնալսել է ԻՊ ղեկավարության բանակցությունները: Մասնավորապես, նշվում է, թե չորս ահաբեկիչ որպես սիրիացի փախստական մտադիր են անցնել Թուրքիայի սահմանը, որտեղից կեղծ անձնագրերով մտադիր են մեկնել Արևմտյան Եվրոպա: 

Հետախուզական տվյալների համաձայն, ահաբեկիչներին Եվրոպա ներթափանցելու ճանապարհին խստիվ արգելվել է օգտվել ինքնաթիռներից, ինչը բացատրվում է օդանավակայաններում վերահսկողության խիստ պայմաններով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ