12:22 , 6 հոկտեմբեր, 2014 1 Նիկարագուա - Զբոսաշրջիկներն այնքան էլ տարածված չեն Նիկարագուայում, սակայն սա ուսապարկով ճանապարհորդողների համար լավագույն երկրներից մեկն է, որը բավականին մատչելի է, և որտեղ կարող եք միաժամակ լավագույն արկածները վայելել։ Այն հրաշալի վայր է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են վայելել վայրի բնությունն ու խաղաղ միջավայրը, բաց տարածությունները, անկրկնելի գեղեցկություն ունեցող բնապատկերներն ու գաղութային բազմազան մշակույթներն՝ առանց շատ գումար ծախսելու։
Կարող եք այցելել Գրանադա ու տեսնել գաղութային յուրօրորինակ ճարտարապետությունը։ Այցելեք ֆանտաստիկ հրաբխային Լագունա դե Ապոյո լիճ, որը Գրանադայից 20 րոպե հեռավորության վրա է գտնվում մեքենայով։ Նիկարագուա այցելելու լավագույն ժամանակահատվածը դեկտեմբերից փետրվար ընկած ժամանակաշրջանն է, երբ եղանակը չոր է, իսկ ջերմաստիճանը մոտ 32 աստիճան ըստ ցելսիուսի։



2 Թայլանդ – Թայլանդը լի է ուսապայուսակով ճամփորդող զբոսաշրջիկներով։ Այստեղ շատ գումար չեք ծախսի ու դրա հետ մեկտեղ կարող եք վայելել հարուստ ու բազմազան մշակույթը և հրաշալի հյուրըկալ տեղացիների ընկերակցությունը։ Տեղի ավանդական ուտեստները համտեսելը չափազանց էժան է ու անկրկնելի համեղ։ Թայլանդում մեկ օր անցկացնելը, սննդով ու հարմարավետ վայրում գիշերելով, ընդամենը 20 դոլարի կարող է արժենալ։ Ինչևէ, այստեղ կարելի է նաև ավելի մատչելի վայր գտնել գիշերելու համար։ Թայլանդն այն երկրներից մեկն է, որտեղ շատ բան կարող եք տեսնել ու անել ու այդ ամենն առանց շատ գումար ծախսելու։ Անկրկնելի լողափեր, համեղ ուտեստեներ, հետաքրքիր մշակույթ ու գիշերային բազմազան կյանք...



3 Պերու – Պերուն մեծ ժողովրդականություն է վայելում ուսապարկով ճամփորդողների շրջանում։ Պերուն հարուստ է անձրևային անտառներով, հնագույն ավերակներով, ապշեցուցիչ բնակապատկերներով ու ավազե ցնցող լողափերով։ Մաչու Պիչուն անկասկած այն վայրերից մեկն է, որը պարտադիր պետք է տեսնել Պերու այցելության ժամանակ։ Անդիան լեռների արահետներից մինչև հարուստ պատմություն ունեցող ու վայրի բնության անկրկնելի տեսարաններով լի հրաշալի միջավայր է այս երկիրը։ Պերույի մայրաքաղաք Լիման թերևս լավագույն սկզբնակետն է Պերույում ճանապարհորդությունը մեկնարկելու համար։ Պետք է պարզապես վերցնել քարտեզը, մի զույգ հարմարավետ կոշիկներ, մի փոքր իսպաներեն սովորել ու ճանապարհ ընկնել Պերու։


4 Շրի Լանկա – Շրի Լանկայում ամենից շատ ուսապարկով ճամփորդների կարելի է տեսնել Կոլոմբո քաղաքում, որը երկրի կոմերցիոն մայրաքղաքն է։ Իսկ կառավարական մայրաքաղաքը Շրի Ջայավարդենեպուրա Կոտտեն է, որը նույնպես արժե այցելել։ Այս քաղաքները լի է բարեհամբույր ու հյուրընկալ տեղացիներով, ովքեր մնալու էժան տեղ և համեղ սնունդ են առաջարկում հյուրերին։ Շրի Լանկա այցելելն ու հրաշալի մշակույթը վայելելը չափազանց մատչելի է։



5 Կոստա Ռիկա – Ուսապայուսակով ճամփորդել սիրողների համար Կոստրա Ռիկան պարտադիր այցելելու երկրներից մեկն է։ Գեղեցիկ ազգային զբոսայգիներով, հրաշալի հրաբխային լեռներով, վայրի ապշեցուցիչ բնությամբ, գունագեղ թռչուններով, մաքուր լճերով, ոսկեգույն լողափերով ու ծովի կապույտ ալիքներով, այս վայրն իսկական դրախտավայր է հիշեցնում։ Կոստա Ռիկայի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է Կորկովադո ազգային զբոսայգին, որտեղ տեսնելու ու անելու շատ բան կա։ Պալո Վերդե ազգային պարկը հրաշալի վայր է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են խաղաղ, հանդարտ միջավայրն ու բնությունը։ Կոստա Ռիկայի ազգային զբոսայգիներ այցելելուց առաջ անպայման լողազգեստ վերցրեք, քանի որ այստեղ բազմաթիվ ավազաններ կան, ջրվեժներ ու տաք աղբյուրներ, որոնք կարող եք վայելել։ Չմոռանաք տեսախցիկ վերցնել հրաբուխների ժայթքման անմոռանալի պահերը ֆիկսելու համար։ Կարիբյան մշակույթը փորձառելու համար՝ սկսեք պլանավորել Կոստա Ռիկա այցելությունը։

