Ջորջ Քլունին և Ամալ Ալամուդդինը մեղրամիսը կանցկացնեն Սեյշելյան կղզիներից Նորթում: Հանգստյան համալիրը այնքան փակ է և էքսկլյուզիվ, որ այնտեղ կարելի է հասնել միայն ուղղաթիռով: Ինսայդերների խոսքով՝ հանգստավայրի ընտրության հարցում նրանց խորհուրդ են տվել Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը:
Ըստ ԶԼՄ-ների՝ հանգստավայրում տեղակայված է 11 շքեղ առանձնատուն՝ յուրաքանչյուրի տարածքը մոտ 5000 ֆուտ: Բացի այց յուրաքանչյուր առանձնատունը ունի մեծ լողավազան: Ջոլիից և Փիթից բացի Նորթ համալիրը հոգեհարազատ է նաև արքայազն Ուիլյամի և Քեթրինի համար:
