Մոլորակի ամենաաղտոտված քաղաքը


23:53 , 4 հոկտեմբեր, 2014

0_5a74d_c25213ea_orig

1in.am-ը գրում է.

Աշխարհում ամենաաղտոտված քաղաքը համարվում է Կարաբաշը, որը գտնվում է Չելյաբինսկի մերձակայքում:

Հայտնի է, որ այդ քաղաքը հիմնադրվել է 19-րդ դարի սկզբին գործարանատեր Գրիգորի Զոտովի կողմից: Անմիջապես հետո նա սկսել է զբաղվել թանկարժեք ոսկու արդյունահանմամբ, քանի որ հովտում ոսկեբեր հանքաշերտեր էին հայտնաբերվել: Քիչ ավելի ուշ հայտնաբերվել են նաև մետաղի հանքեր: Իսկ 1838-ին պաշտոնապես բացվել է տեղի առաջին մետաղաձուլական գործարանը:

1907-ին Լեսլի Ուքվարթը կառուցել է մեկ այլ գործարան, իսկ 1910-ին կառուցվել է մեկ ուրշը, որը գործում է մինչև մեր օրերը: