23:38 , 4 հոկտեմբեր, 2014
GalaTV.am-ը գրում է.
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի պատկերը կհավերժացվի 1 կգ-ոց արծաթե մետաղադրամի վրա,- հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Հուշադրամը պատրաստել են Զլատոուստովսկի վարպետները:
Ընդհանուր առմամբ Չելյաբինսկի «Օրուժեյնիկ» ձուլարանում կպատրաստվեն 25 հուշադրամներ, որոնցից մեկը կնվիրեն Կադիրովին, ով սեպտեմբեր ամսվա արդյունքներով դարձել է ամենաընթերցված բլոգերը:
«Մետաղադրամը կշռում է 1 կգ, հաստությունը 14 մմ է, տրամագիծը`120 մմ: Պատկերված են Ռամզան Կադիրովի դիմանկարը եւ «Չեչնիայի սիրտը» մզկիթը»,- ներկայացնում է ձուլարանի ներկայացուցիչ Իվան Միրոնովը:
Շարունակությունն՝ այստեղ