21:13 , 4 հոկտեմբեր, 2014
YouTube-ում են հայտնվել իսլանդական Բարբադունգա հրաբխի ժայթքման կադրերը: Տեսագրությունն արվել է օպերատորի և անօդաչու սարքի վրա տեղադրված տեսախցիկի միջոցով: Այն կետից, որտեղ կանգնած էր օպերատորը, մինչև հրաբուխը անօդաչու սարքը պետք է թռչեր մեկուկես կիլոմետր: Իր ճանապարհին ապարատը ստիպված է եղել խույս տալ լավայի և շիկացած քարերի արտանետումներից: Երբ անօդաչու սարքն ավարտել է իր թռիչքը, պարզ է դարձել, որ բարձր ջերմաստիճանից տեսախցիկը հալվել է, սակայն միկրո-ՍԴ քարտը մնացել էր անվնաս: Բարբադունգա հրաբուխը ժայթքել է օգոստոսի 18-ին և շարունակում է տարածվել մինչ այժմ:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ