20:33 , 4 հոկտեմբեր, 2014
Replik.am-ը գրում է
Կանադան իր մասնակցությունը կբերի Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական օպերացիային: Կանադայի վարչապետ Ստիվեն Հարփերի խոսքերով, կանադական ինքնաթիռները հարվածներ կհասցնեն ահաբեկիչների դիրքերին, սակայն ցամաքային օպերացիային չեն մասնկացի: Նա նաև հավելել է, որ Օտտավան ոչ մի հարված չի հասցնի Սիրիայում գործող ահաբեկիչներին առանց Դամասկոսի թույլատվության: