Փոխպատվաստված արգանդով կինն առաջին անգամ ծննդաբերել է


20:21 , 4 հոկտեմբեր, 2014
Փոխպատվաստված արգանդով կինն առաջին անգամ ծննդաբերել է

Life.panorama.am-ը գրում է

Շվեդիայի քաղաքացին արգանդի փոխպատվաստման վիրահատությունից հետո ծննդաբերել է, այդ մասին հայտնել է նրա բժիշկ Մաթս Բրենսերը, ով իրականացրել է վիրահատությունը եւ ընդունել է ծնունդը:

Երջանիկ մայրիկի անունը չի հրապարակվում: Նա 36 տարեկան է, ծնվել է առողջ ձվարաններով, սակայն առանց արգանդի, նման անոմալիա միջինում հանդիպում է 4,5 հազար կանանցից մեկի մոտ: Նախորդ տարի այցելուին փոխպատվաստել են 61-ամյա մի կնոջ արգանդ, ով ընտանիքի բարեկամներից է: Կինը հղիացել է արհեստական բեղմնավորման միջոցով, որդին ծնվել է նախատեսված ժամկետից շուտ, բայց` առողջ: