Էրդողանը ԱՄՆ-ի փոխնախագահից պահանջել է ներողություն խնդրել


20:01 , 4 հոկտեմբեր, 2014

Lurer.com-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենից պահանջել է ներողություն խնդրել: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը:

Ավելի վաղ Բայդենը հայտարարել է, որ Անկարան ֆինանսավորել և օգնել է ծայրահեղական կազմակերպություններին ներթափանցել Սիրիայի տարածք:

«Ոչ ոք չի կարող մեղադրել Թուրքիային ծայրահեղականներին աջակցելու համար», - ասել է Էրդողանը և Բայդենից ներողություն է պահանջել նման հայտարարությունների համար: