19:55 , 4 հոկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է
Համացանցի և սոցիալական ցանցերի չարաշահումը անթույլատրելի է, հարկավոր է հաշվի առնել բոլոր ժողովուրդների շահերը զանգվածային հաղորդակցական միջոցների զարգացման ընթացքում: Այդ մասին «Ռոսիա 24»-ին հաղորդել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին:
Նախագահը նաև նշել է, որ ժամանակակից աշխարհում կոմունիկացիաները կարևոր դեր են խաղում, այդ պատճառով բոլոր երկրների իշխանությունները քաղաքացիներին «համապատասխան հնարավորություններ» պետք է տրամադրեն: Բայց դրա հետ մեկտեղ՝ «սոցիալական ցանցերը չպետք է չարաշահել նաև բարոյականության, ինչպես նաև կրոնական համոզմունքների հարցերում, որոնց հավատարիմ են այս կամ այն ժողովուրդները»,- ասել է Ռուհանին:
«Համացանցում չի կարելի այնպիսի բաներ գրել, որոնք հրահրում են ժողովրդին կամ այդ երկրների անվտանգությանն են սպառնում: Հարկավոր է այդ ճանապարհով գնալ և ուշադրություն դարձնել բոլոր ժողովուրդների շահերին»,- հայտարարել է նա: