19:39 , 4 հոկտեմբեր, 2014Tert.am-ը գրում է.
Ս.թ. հոկտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին , Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպվում է «Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ 2014» ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը: Այս մասին տեղեկացնում է «Համազգային վստահություն» խորհրդի լրատվական ծառայությունը։
«Համազգային վստահություն» խորհուրդը այս տարի առաջին անգամ համաժողովրդական հարցումների արդյունքներով կհրապարակի «Տարվա մարդ» անվանակարգում լավագույն հանրային գործչի անունը: Համազգային հարցումների արդյունքներով ժողովրդի վստահությանն է արժանացել և «Տարվա մարդ» ճանաչվել ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը:
Ինչպես նաև կհրապարակվեն, թե ովքեր են Տարվա լավագույն քաղաքապետը, Վարչական շրջանի տարվա լավագույն ղեկավարը, Համայնքի տարվա լավագույն ղեկավարը և այլն:
Միջոցառման նպատակն է ներկայացնել և խրախուսել տնտեսության և հանրային ծառայության ոլորտներում լավագույնի կոչմանն արժանացած լավագույն հանրային ծառայողներին ու կազմակերպություններին:
Ավելի քան 40 անվանակարգերում կխրախուսվեն ողջ տարվա ընթացքում իրենց աշխատանքային ձեռքբերումներով, կորպորատիվ պատասխանատվությամբ արժանավոր ընկերություններն ու հանրային ծառայողները:
Շարունակությունն՝ այստեղ