19:31 , 4 հոկտեմբեր, 2014
Հայաստանից շատ հեռու երկրի՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը հասկանալու համար, նաև մեր առումով, անհրաժեշտ է ամեն 4/8 տարին մեկ դիտարկել նախագահի անձը: Եթե հաշվի չենք առնում այն, այլ միայն առաջնորդվում ենք սովետական տխրահռչակ՝ ամերիկյան իմպերիալիզմ ձևակերպումով, ապա վախենամ, որ ընկնենք պեչենու բաղերը: Սահմանափակվեմ մեկ օրինակով. Բուշ Ավագը ավելի քան լուրջ հիմք ուներ Իրաքի վրա հարձակվելու համար՝ Քուվեյթի գրավումը, բայց ինքը սահմանափակվեց Սադամին այնտեղից վռնդելով: Բուշ Կրտսերն ավելի քան կասկածելի հիմքեր ուներ Իրաքի վրա հարձակվելու համար, բայց դա նրան չկանգնեցրեց: Այսօրվա ԱՄՆ արտաքին քաղաքականությունը դիտարկելիս միշտ հաշվի առեք Բարաք Օբամայի զնձը` նրա ինչ և ով լինելը: