Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ թաղամասը ահաբեկչական գործողությունների թիրախ է դարձել


18:42 , 4 հոկտեմբեր, 2014

1in.am-ը գրում է.

Մարդու իրավունքների ոտնահարման անգերազանցելի արարքներ են տեղի ունենում Հալեպի, մասնավորապես՝ Նոր Գյուղի շրջանում: Հայկականություն բուրող այս տարածքը ենթարկվում է վայրագ ահաբեկչական գործողությունների: «Գանձասարի» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հայահոծ Նոր Գյուղը թիրախ է դարձել. ահաբեկչական զինված ընդդիմության հրոսակների ինքնության մեջ հստակորեն կարելի է տեսնել թուրքական ներգործությունը:

Հայերի պատկան բնակարաններ են, որոնց հրկիզողները հայի կամքի հզորության դիմաց անկարող լինելու մահացու բարդույթից են տառապում։