ԵՏՄ-ում մաքսային հավաքագրումներից ՀՀ-ին հատկացված գումարը բավական մեծ է ու կարող է ուղղվել թանկացումների փոխհատուցմանը


18:29 , 4 հոկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է.

150 միլիոն դոլարը ՀՀ-ի համար բավականաչափ մեծ գումար է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով «Հայկական ժամանակ» թերթի երեկվա այն հրապարակմանը, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու պայմանագրի համաձայն, Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելուց հետո կստանա այդ կառույցում ընդհանուր մաքսային հավաքագրումների 1,13 տոկոսը և ըստ նախնական հաշվարկների՝ 2015 թվականին Հայաստանը կստանա մոտ 150 մլն դոլար։

Վարդան Բոստանջյանը գտնում է, որ այդ գումարներով հնարավոր են իրականացնել մեծ ծավալի աշխատանքներ։ «Հասկանալի է, որ այդ գումարի ծախսման ուղղությունները չպետք է կրեն սպառողական բնույթ, այլ ներդրումային բնույթ պետք է կրեն»,- ասաց նա և ավելացրեց, որ հատկապես պետք է դրանք ուղղվեն արտադրության ոլորտ, ինչի արդյունքում ոչ միայն աշխատատեղերը կավելանան, այլ կխթանեն նոր արտադրանքի ստեղծումը հանրապետությունում, որը տևական ժամանակ է ինչ կանգնած է։

«Առանց ներդրումների ոչ մի տնտեսություն չի զարգանում, ցանկացած նոր ավելացած արժեքի ստեղծում, ըստ էության, ուղղակիորեն և մեծավմասամբ կապված է ներդրումների հետ, երբ նրանք չեն լինում երկիրը սպառողական ռեժիմներով է ապրում և դադարում է երկիր լինելուց»,- ասաց տնտեսագետը։

Ըստ նրա՝ ԵՏՄ անդամակցության առավելությունները պետք է լինեն շատ, մասնավորապես՝ պետք է լինեն համատեղ ծրագրերի իրականացում, և ներդրումային հնարավորությունները ակնհայտորեն դրական կլինեն ՀՀ-ի համար։
«Ավելի ցանկալի է քիչ նյութատար, ժամանակակից տեխնոլոգիական արտադրությունների զարգացումը, մասնավորապես պետք է զարգացնել տեղեկատական տեխնոլոգիաները, փոքր քիմիայի ճյուղերը, էլեկտրոնային արդյունաբերությունը»,- ասաց Վարդան Բոստանջյանը և հավելեց, որ անհրաժեշտ է զարգացնել բոլոր այն ուղղությունները, որոնք ավելի շատ մարդկային կապիտալ են պահանջում։

«Հայաստանի հայրենական ապրանքարտադրողների» միության նախագահ Վազգեն Սաֆարյանը գտնում է, որ ԵՏՄ անդամակցության պարագայում մաքսային հավաքագրումներից ստացած գումարներով Հայաստանը կարող է փոխհատուցում անել այն ապրանքների համար, որոնք ՄՄ անդամակցելուց հետո կարող են թանկանալ։

«Այն խավերը, որոնք տուժելու են երրորդ երկրներից ներկրված ապրանքների թանկացման պատճառով, այդ մարդկանց, մասնավորապես՝ թոշակառուներին, ոչ ապահով խավերին,   կարելի է փոխհատուցում տալ»,- ասաց նա։

Շարունակությունն՝ այստեղ