Էսպրեսոյի դյուրակիր սարք, որը հատկապես շատ դուր կգա ճանապարհորդներին (PHOTO, VIDEO)


18:03 , 4 հոկտեմբեր, 2014

Մենք սովոր ենք տեսնել Էսպրեսո սրճի պատրաստման այսպիսի

կամ այսպիսի

սարքեր։ Այս խոշոր սարքերը հարմարավետ են տանը կամ սրճարաններում օգտագործելու համար, սակայն դրանք բավականին ծանր են, ուստի դրանք հետդ ամեն տեղ չես տանի։ Այս խնդիրը լուծելու համար Հոնկոնգի «Wacaco» ընկերությունը ստեղծել է «Մինիպրեսո» սարքը։ 

Ինչպես կարելի է գուշակել անունից, այս դյուրակիր սարքը, նույն էսպրեսոյի պատրաստման սարքն է, սակայն շատ ավելի կոմպակտ տարբերակով։ 

Սարքի վերին մասը հեշտությամբ դուրս է գալիս՝ առանձնանալով ջրի և սրճի համար նախատեսված տարաներից։

Սրճի պատրաստման սարքին կից կա նաև բաժակ։ Համապատասխան բաղադրատարրերը սարքի մեջ լցնելուց հետո պարզապես պետք է սեղմել կոճակը և թարմ եփված էսպրեսոն կլցվի Ձեր բաժակի մեջ։ 

Այս տեսանյութում ավելի մանրամասնորեն է ցուցադրված, թե ինչպես է «Մինիպրեսո» սարքն աշխատում։