ԵԽԽՎ-ն դրական է գնահատել Հայաստանում այլընտրանքային զինվորական ծառայության ներդրման փաստը


17:02 , 4 հոկտեմբեր, 2014

Մինչ տարատեսակ դեղնականաչավուն հայկական պարբերականներ շարունակում են դիֆերամբներ ձոնել ԵԽԽՎ-ում հայկական դիվանագիտության «խայտառակ պարտությանը», ԵԽԽՎ վեհաժողովն աշնանային նստաշրջանի արդյունքներով ընդունել է բանաձև, որում դրական է գնահատել Հայաստանում այլընտրանքային զինվորական ծառայության ներդրման փաստը: 
Միաժամանակ ԵԽԽՎ-ն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում լրագրողների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ քաղաքական հետապնդումների և ճնշումների կապակցությամբ: Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում կա հետընթաց մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները հարգելու հարցում: